Փրկարարները բնակարանում գտել են 81-ամյա կնոջ դի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 27, 2011 12:00

Դեկտեմբերի 26-ին`ժամը 12.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի թիվ 18 շենքի 28-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը.1930 թվականին ծնված Սաթենիկ Թագվորյանը հանձնվել է դեպքի վայր ժամանած «1-03» ծառայության աշխատակիցներին:

 

Դիտվել է 685 անգամ:
Print Friendly

Leave a Reply