Ֆիլիպիններում «Ուոշի» թայֆունը 1500 մարդու կյանք է խլել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 27, 2011 11:16Ֆիլիպիններում թայֆունից հետո զոհերի թիվը հասել է 1500 մարդու:Զոհերի թվի մասին տեղեկությունները, սակայն, վերջնական չեն: «Որոնողական աշխատանքները կշարունակվեն, քանի դեռ դիակներ կգտնենք»,- հայտարարել է երկրի քաղաքացիական պաշտպանության ղեկավար Բենիտո Ռամոսը:
Աղետը տեղի է ունեցել դեկտեմբերի 16-ին, երբ Մինդանաո կղզուն հասավ հզոր թայֆունը: 12 ժամ տևած տեղումները դարձել են հեղեղումների և սելավների պատճառ:
Հարյուրավոր բնակավայրեր ավերվել են: Այժմ ժամանակավոր կացարաններում ապրում է շուրջ 60 հազար մարդ:







Facebook
Tweet This
Email This Post
