Ծննդյան տոնին քանդվել է Կոլիզեյի պատի մի հատվածը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 27, 2011 11:01
Դեկտեմբերի 25-ին Կոլիզեյի արտաքին պատից մի հատված է պոկվել-ընկել: Ինչպես հայտնում է Carriere della Sera-ն, պատի մի կտորը կարող է փլված լինել զբոսաշրջիկների հոսքից, որոնց կաթոլիկ տոնի առիթով թույլատրվել էր անվճար այցելել ամֆիթատրոն: Բարեբախտաբար, կատարվածից մարդ չի տուժել:
Այն պիտի վերկանգնվի 2012-ի մայիսին, որի համար միջոցներ է տրամադրելու հայտնի գործարար, կոշիկի Tod’s. ապրանքանիշի տերը` Դիեգո Դելլա Վալլեն: Ենթադրվում է, որ վերականգնելու համար ավելի քան 26 մլն եվրո կծախսվի, իսկ ֆինանսական օգնության փոխարեն Դելլա Վալլեն Կոլիզեի պատկերն օգտագործելու իրավունք կստանա:
Նման փլուզում Կոլիզեում առաջին անգամ չէ, որ լինում է .2010-ին պոկված կտորի չափսերն ավելի մեծ էին: Մասնագետների գնահատմամբ, Կոլիզեյի պատերում ավելի քան 3 հազար ճաք կա:






Facebook
Tweet This
Email This Post
