Փարիզ-Երևան ինքնաթիռի ուղևորները հայտնվել են նկուղում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ | | December 26, 2011 23:12

“Արմավիա” ընկերության Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռը, որ այժմ արդեն Երևանում պիտի լիներ, չի թռել անսարքության պատճառով: Այն մի կերպ հասել է Փարիզ, սակայն Շառլ դը Գոլի օդանավակայանում պարզել են, որ օդանավն այդ վիճակում չի կարող թռչել: Ուղևորների հարազատներին այստեղ հայտնել են, որ բոլոր ուղևորներին կտեղավորեն հյուրանոցում և կապահովեն ուրիշ ինքնաթիռով, սակայն նրանց, ում հաջողվել է կապվել իրենց հարազատի հետ, պարզել են, որ ուղևորներին փակել են ինչ-որ նկուղում, որտեղից նրանք չեն կարող դուրս գալ, անհայտ է նաև, թե նրանք ինչպես և երբ պետք է հասնեն Երևան: Ամենայն հավանականությամբ, “Արմավիան” չի ցանկանում  փոխհատուցել ուղևորներին հասցրած վնասը և որևէ կերպ շտկել իրավիճակը:

Այս պահին անհնարին է կապվել օդանավակայանի հետ և որևէ տեղեկություն իմանալ, տեղեկատուի բոլոր օպերատորները շարունակ զբաղված են:

Երևան-Փարիզ ինքնաթիռի ուղևորների ճակատագիրն անհայտ է: Նրանք հուսահատության մեջ են, իսկ “Արմավիան”` տարօրինակ հանգստության:

Դիտվել է 2900 անգամ:
Print Friendly

Leave a Reply