Ակցիաներով վաճառվող սննդամթերքը ժամկետանց չէ. Բաբկեն Պիպոյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 26, 2011 16:49

Խոշոր առեւտրային ցանցերում տարաբնույթ ակցիաներով վաճառվող սննդամթերքը ժամկետանց չէ: Այդ մասին այսօր` դեկտեմբերի 26-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության տեսչության մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: Նրա ներկայացմամբ` տեսչությունը լայնամասշտաբ ուսումնասիրություն է իրականացրել սուպերմարկետներում` «հասկանալու, թե արդյոք կա՞ն խնդիրներ», սակայն մինչ այժմ որեւէ խախտում չի հայտնաբերվել:

Ըստ Պիպոյանի, ամենայն հավանականությամբ, սուպերմարկետները տարվա վերջում ցանկանում են ազատվել պահեստներում առկա կուտակումներից, քանի որ հունվարին սովորաբար առեւտրի ծավալները 2 անգամ պակաս են մյուս ամիսների համեմատ:

Անդրադառնալով օղիների շուկային, Բ. Պիպոյանն ասաց, որ ներկայում օղիների որակի ստուգումներ չեն իրականացնում:

 

News.am

 

 

Դիտվել է 932 անգամ:
Print Friendly

Leave a Reply