Տոնական օրերին աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներին տրվել են հստակ հանձնարարականներ
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | December 26, 2011 16:33
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներին հանձնարարականներ է տրվել ամանորյա տոնական օրերին աշխատանքները պատշաճ կազմակերպելու և, անհրաժեշտության դեպքում, արագ արձագանքելու ուղղությամբ։
Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ , համաձայն քաղաքապետի հանձնարարականի, տոնական օրերին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը պատշաճ կազմակերպելու նպատակով սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ անցկացված աշխատանքային խորհրդակցություն ժամանակ տրվել են համապատասխան հանձնարարականեր, կազմվել է հստակ ժամանակացույց, սահմանվել է հերթապահություն։
Հանձնարարվել է շարունակել հետևողական վերահսկողությունը մայրաքաղաքում բացօթյա առևտուրը կանոնակարգելու ուղղությամբ։
Տոնական օրերին մայրաքաղաքի փողոցների անցանելիությունն ու մայթերի մաքրությունն ապահովելու նպատակով՝ կոմունալ տնտեսության վարչությանն ու վարչական շրջաններին հանձնարարվել է լրացնել աղի և ավազի պաշարները և ապահովել համապատասխան մեքենամեխանիզմների անխափան աշխատանքը։ Այս, ինչպես նաև տոնական օրերին սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով օպերատիվ շտաբին հանձնարարվել է աշխատել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցով։
Վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է վերստուգել բազմաբնակարան շենքերում վերելակային տնտեսության վիճակն ու սպասարկող ընկերություններին հանձնարարել պատրաստ լինելու՝ հնարավոր խափանումներն արագ վերացնելուն։
Տոնական օրերին բնակչության սպասարկումն անխափան իրականացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել <<Երևանջուր>>, <<Երևանգազ>> և <<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերություններին, Արտակարգ իրավիճակների Երևան քաղաքի վարչությանը, ինչպես նաև շտապ բուժօգնության ծառայություններին։
Վերահսկողության վարչության պետը զեկուցել է , որ մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաներին հատկացվող սննդի որակն ստուգելու նպատակով՝ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում են անակնկալ ստուգայցերը մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններ և հայտնաբերված խախտումների վերաբերյալ կազմված արձանագրություններին համապատասխան ընթացք է տրվել։
Անդրադառնալով մայրաքաղաքի անօթևանների խնդրին և նշելով, որ քաղաքապետարանի կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում խնդիրն ըստ էության արդեն լուծում է ստացել և վերջիններս ապահովվել են ժամանակավոր կացարանով, քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանրակրթության վարչության պետին հանձնարարվել է ուսումնասիրել, հաշվառել և ամբողջական տեղեկատվություն, ինչպես նաև խնդրի լուծման ուղղությամբ առաջարկություններ ներկայացնել այս կամ այն պատճառով դպրոց չհաճախող մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների վերաբերյալ։
Բնապահպանության վարչության պետը զեկուցելով, որ ամբողջությամբ ավարտվել են կանաչապատման գծով 2011թ. քաղաքային ծրագրերով նախատեսված աշխատանքները, ներկայացրել է ոլորտում 2012թ.–ին նախատեսվող աշխատանքների հիմնական ուղղությունները։
Ամփոփելով 2011թ.–ի վերջին աշխատանքային խորհրդակցությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խորհրդակցության մասնակիցներին շնորհավորել է գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ։ Շնորհակալություն է հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ քաղաքապետը վստահություն հայտնել, որ 2012–ին միասնական ջանքերով կարվի հնարավորը՝ մայրաքաղաքի բնակչության կյանքն առավել հարմարավետ ու բարեկեցիկ դարձնելու ուղղությամբ։
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի վարչություն






Facebook
Tweet This
Email This Post
