Հանուն սիրելու և սիրվելու` մեռնել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 26, 2011 15:48
Երկրի իշխանությունները հայտարարել են մոտ ժամանակներում կնոջը մահապատժի ենթարկելու մասին, որին մեղավոր են ճանաչել հանգուցյալ ամուսնուն դավաճանելու համար: Բացառիկ ներողամտություն ցուցաբերելով մեղադրյալի հանդեպ, իշխանությունները թույլ են տվել, որ կինը մեռնի ոչ թե քարերի տարափից, այլ` կախաղանի վրա:
Խոսքը Իրանի բնակչուհի Սաքին Մուհամեդ Աշտիանիի մասին է: Հարկ է նշել, որ Իրանի դատարանն արդեն մի քանի անգամ փոփոխել է նրա գործի կապակցությամբ որոշումը, սկզբում կնոջը դատապարտել էին մտրակահարության, հետո` 10 տարվա բանտարկության, որոնք շուտով փոխարինվեցին մահապատժով:






Facebook
Tweet This
Email This Post
