Գյումրիում կկայանա 4 սենյականոց բնակարանների բաշխման վիճակահանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 26, 2011 15:34

Գյումրու «Օյունջյան» դպրոց-վարժարանի (նախկին 21-րդ միջնակարգ դպրոց) դահլիճում դեկտեմբերի 27-ին, երեքշաբթի, ժամը 12:00-ին տեղի կունենա   պետական միջոցներով իրականացվող բնակարանային շինարարության ծրագրի երկրորդ փուլով Գյումրիում կառուցված 4 սենյականոց բնակարանների առաջին վիճակահանությունը:

Ինչպես արդեն բազմիցս հաղորդվել է «Շիրակ կենտրոնը» դիտարկելու և տեսաձայնագրելու վիճակահանությունների ամբողջ ընթացքը: Ավելացնենք, որ թեև անօթևան ընտանիքներին բնակարանների փաստաթղթային հատկացումն ընթացիկ տարում տեղի ունեցավ, սակայն 2011 թ. նախատեսված 1756 բնակարանների շահագործումը հետաձգվեց 2012 թ.:

Գյումրիում 2012 թ. շահագործման է հանձնվելու 1756 բնակարան, որից Մուշ-2 թաղամասում 33 բնակելի շենք` 1544 բնակարանով, իսկ Անի թաղամասում 5 բնակելի շենք` 212 բնակարանով, այդ թվում` 1 սենյականոց` 640 բնակարան, 2 սենյականոց` 528 բնակարան, 3 սենյականոց` 464 և 4 սենյականոց` 124 բնակարան: Անի թաղամասում 4 սենյականոց բնակարաններ չեն կառուցվել:

Ավելացնենք նաև, որ «Շիրակ կենտրոնը» Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստանի դրամաշնորհային օժանդակությամբ, «Աղետի գոտու անօթևանների իրավունքների պաշտպանություն, 2010-2011 թթ. բնակարանաշինության և բնակարանների բաշխման գործընթացում հրապարականության ապահովում և մոնիթորինգ» ծրագրի շրջանակներում իրականացրել է Գյումրիում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքներին պետական աջակցությամբ բնակարանների հատկացման գործընթացի դիտարկում: Դիտարկման զեկույցի գրքի էլեկտրոնային տարբերակը տեղադրված է կազմակերպության վեբ կայքում http://www.shirakcentre.org/hy/library/1325-shirak-centre-ngo:

Դեկտեմբերի 27-ին կայանալիք 4 սենյականոց բնակարանների վիճակահանության շահառուների ցանկը նույնպես տեղադրված է «Շիրակ կենտրոնի» վեբ կայքի «Պաշտոնական փաստաթղթեր» էջում (http://shirakcentre.org/hy/-/1407-shirak-centre-ngo ):

 

«Շիրակ կենտրոն»

 

 

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply