Եվրոպան պատանդի կարգավիճակում է հայտնվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2011 14:57

Եղանակային պայմանների էական վատթարացումը Հյուսիսային Եվրոպայում ստիպել է փոփոխել բոլոր պլաններն ու հրաժարվել տոնական ուղևորություններից:

Նորվեգիայում ու Շվեդիայում ուժեղ քամին խախտել է երկաթուղային ու ջրային տրանսպորտի աշխատանքային չվացուցակը: Որոշ հատվածներում  երթևեկությունը դադարեցված է`  ուղևորների կյանքը չվտանգելու նպատակով:

Շվեդիայի օդերևութաբանության ու հիդրոլոգիայի ինստիտուտից հայտնել են, որ եղանակային նման պայմանները վտանգավոր են քաղաքացիների կյանքի համար: Վերջիններիս խնդրվում է տներից դուրս չգալ ու առանց անհրաժեշտության ճանապարհ չգնալ:

 

Դիտվել է 976 անգամ:
Print Friendly

Leave a Reply