Արգենտինայի կառավարության անդամը սեքսուալ բնույթի խաղի ժամանակ պատահաբար է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2011 14:37

Արգենտինայի կառավարության անդամ Իվան Հեյնը, որին կախված էին գտել Մոնտեվիդեոյի Radisson հյուրանոցում, պատահաբար է զոհվել` սեքս-խաղի ժամանակ: Հեյնը Արգենտինայի արտաքին առևտրի վարչության  քարտուղարի տեղակալն էր ու մասնակցելու էր Ուրուգվայի  մայրաքաղաքում անցկացվող գագաթնաժողովին: Գործը քննող դատավորն ասել  է, որ մահվան պահին նա սենյակում մենակ է եղել: Նրան հայտնաբերել  են մերկ` մարմնին  սերմնահեղուկի հետքերով: Նա կախված է եղել սեփական գոտիով, որը կապված էր պահարանին: Տոների կապակցությամբ հետաքննությունը հետաձգվել է: Ամեն դեպքում կարծիք կա, որ նա մահացել է զգացումներն ուժգնացնելու նպատակով սեքսուալ ասֆիքսիայի հետևանքով,  որի ժամանակ սահմանափակվում է թթվածնի մուտքը թոքեր ու գլխուղեղ: Կա կարծիք, որ «մասնակի ինքնախեղդումն իրականացնելիս Հեյնը սխալ է թույլ տվել իր հաշվարկներում ու չի կարողացել իրադրությունը վերահսկել»: Իվան Հեյնին թաղել են Բուենոս Այրեսում: Թաղման  արարողություններով զբաղվել է նրա հարսնացուն, որի հետ ապրում էր վերջին 3 տարին:

ԱՄՆ-ում ամեն տարի գրանցվում է  աուտոէրոտիկ մահվան 200-1000 դեպք` կապված ասֆիքիսիայի հետ: 2009-ին «Սպանել Բիլլին»  ֆիլմի Բիլլի դերակատար Դևիդ Քերադայնին հայտնաբերեցին Թաիլանդի հյուրանոցներից մեկի համարում` պարանը վզին: Փորձագետները ենթադրություններ արեցին, որ դերասանը մահացել է ինքնաբավարարման ժամանակ:  Մի պարանը նրա վզից  էր կախված, իսկ մյուսը` առնանդամից: Սովորաբար նման  հաճույքի սիրահարները բոլորից, նույնիսկ ամենամտերիմներից ծածկում են իրենց հակումը, այդ է պատճառը, որ դրա մասին իմացվում է լոկ դժբախտ ելքերի ժամանակ: Հիմնականում , ճանաչված ասֆիքսասերների տարիքը 26,5   է: Նրանց 11%-ի մոտ նկատվում  են սադոմազոխիստական հակումներ, իսկ 20%-ը մինչ  ինանքխեղդման պրոցեսը  կանացի հանդերձներ է հագնում:

 

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply