3 մեքենաներ են բախվել, 1 մարդ զոհվել է, 5-ը` վիրավորվել
Օրվա լուր | ankakh | December 26, 2011 14:38

Դեկտեմբերի 24-ին, ժամը 17.40-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 25-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2121», «ՎԱԶ-2115» և «ԳԱԶ-33021» մակնիշի ավտոմեքենաներ:

Պատահարի հետևանքով «ՎԱԶ-2115»-ի ուղևորուհին՝ Մարտունի քաղաքի բնակչուհի, 37-ամյա Սոնա Չաթոյանը, տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս ուղևորը, «ՎԱԶ-2121»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 943 անգամ: