ԱՄՆ-ում շրջվել է պաղպաղակ փոխադրող բեռնատարը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2011 13:58

Ամերիկյան Ինդիանա նահանգի 69-րդ մայրուղու ասֆալտի վրա 18 տոննա պաղպաղակ է թափվել: Ճանապարհային ծառայությունները 6 ժամ հավաքել են պաղպաղակը, իսկ երթևեկությունը դադարեցվել է: Ոստիկանության կարծիքով, բեռնատարը թեքությամբ է ընթացել ու շրջվել: Հնարավոր է նաև, որ վարորդը գերազանցել է թույլատրելի արագությունը:

Վարորդին հիվանդանոց են տեղափոխել թեթև վնասվածքներով:

 

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply