Կրակոցներ Աշտարակում, 3 մարդ հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 26, 2011 14:29
Դեկտեմբերի 25-ին, ժամը 18.25-ին, անհայտ քաղաքացուց ոստիկանության Աշտարակի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Աշտարակ քաղաքի Լինչի փողոցում կրակոցի ձայներ են լսվում:
Նույն օրը, ժամը 18.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխուղեղի ցնցումով իրենց մոտ բուժօգնության են դիմել 39-ամյա Գագիկ Շ.-ն, հրազենային վնասվածքներով՝ 48-ամյա Հրանտ Շ.-ն և 17-ամյա Լիդա Շ.-ն:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.20-ի սահմաններում, Լինչի փողոցի թիվ 22 տան մոտ դարանակալած անհայտ անձը հարձակվել է իր տան դարպասը բացող Գագիկ Շ.-ի վրա,  չպարզված առարկայով հարվածներ հասցրել նրան, դեռևս չպարզված հրազենից երկու կրակոց արձակել նշված տան մոտ «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայից իջած և նրան օգնության շտապող եղբոր` Հրանտ Շ.-ի, վերջինիս դստեր` Լիդա Շ.-ի վրա ու պատճառելով հրազենային վնասվածքներ` դիմել է փախուստի:
Փաստի առթիվ ոստիկանության Արագածոտնի մարզային քննչական բաժնում ՀՀ քրեական  օրենսգքրի 34-104 հոդվածի  2-րդ մասի 1-ին կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 904 անգամ:
Print Friendly

Leave a Reply