Թաիլանդի թագավորը հիվանդանոցում է. հիվանդությունը դեռևս ախտորոշված չէ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2009 15:25

tailandi-tagavorԹաիլանդի նախագահ 81-ամյա Պումիպոն Ադուլյադետը հիվանդանոց է տեղափոխվել բարձր ջերմությամբ. այս մասին հաղորդագրություն է տարածել միապետի մամուլի ծառայությունը: Արքան հոսպիտալացվել է անձնական բժիշկների խորհրդով: Հիվանդության ախտանիշերի թվում են նաև մշտական հոգնածության զգացումը և ախորժակի բացակայությունը, բայց դեռևս որևէ բժիշկ միապետի հիվանդության ախտորոշում չի կատարել:

Ադուլյադետին բուժում են գլյուկոզա և հակաբիոտիկներ ներարկելով: Ինչպես հաղորդել է Թաիլանդի վարչապետ Ապխիստիտ Վետչաչիվան, միապետի կյանքին վտանգ չի սպառնում: Սակայն, ըստ «Ռոյթերս»-ի, վերջին 4 օրվա ընթացքում սա միապետի 2-րդ հոսպիտալացումն է: Առաջին անգամ նա բժշկական զննման է ենթարկվել սեպտեմբերի 16-ին:

Միապետի մահվան դեպքում գահ պետք է բարձրանա նրա որդին` Մահա Վատչիրալոնգկորնը, որը չունի բավարար հեղինակություն, ինչպես իր հայրը, ով գահ է բարձրացել 1946-ին և կառավարում է մինչ օրս` վայելելով երկրի բնակչության հարգանքը:

Դիտվել է 879 անգամ:
Print Friendly

Leave a Reply