Հոլանդիայում ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել սրահում բռնկված ծեծկռտուքի պատճառով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2011 13:01

Հոլանդիայում ուղևորատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել ուղևորներից մեկի  ու բորտուղեկցորդի  ծեծկռտուքի պատճառով: Ինքնաթիռը, որի մակնիշը չի հրապարակվում, թռիչք կատարելիս է եղել իսպանական Թեներիֆ կղզուց` Ֆինլանդիա, երբ 57-ամյա տղամարդը վիճաբանության բռնվեց իր կնոջ հետ, իսկ ավելի ուշ` նրան դիտողություն արեց բորտուղեկցորդը, ինչին հետևեց քաշքշուկը: Կարգազանցն իհարկե ձերբակալվեց, սակայն ինքնաթիռը ստիպված էր վարէջք կատարել Ամստերդամի «Սխիպխոլ» օդանավակայանում: Ներկայումս ոստիկանները հարցաքննում են տղամարդուն:

 

Դիտվել է 886 անգամ:
Print Friendly

Leave a Reply