Կրկին շախմատի խաղատախտակի առջև կհանդիպեն Անատոլի Կարպովը և Գարի Կասպարովը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 21, 2009 15:32

Սեպտեմբերի 22-24-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի մարզապալատում կրկին խաղատախտակի առջև կնստեն շախմատի աշխարհի 12-րդ և 13-րդ չեմպիոններ Անատոլի Կարպովը և Գարի Կասպարովը: Ի դեպ, վերջինս չորս տարի առաջ հայտարարել էր, որ հեռանում է մեծ շախմատից և այլևս չի խաղալու: Իսկ այս մրցամարտով շախմատիստները ցանկանում են նշել իրենց շախմատային հակամարտությունը սկսելու 25 տարին: Աշխարհի նախկին չեմպիոնները միմյանց հետ կանցկացնեն «արագ» շախմատի 4 և կայծակնային շախմատի 8 պարտիա:

Դիտվել է 823 անգամ:
Print Friendly

Leave a Reply