Նիգերիայի 3 եկեղեցիներում պայթյուն է եղել. 33 մարդ զոհվել է, 20-ը` վիրավորվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 26, 2011 10:25
Ահաբեկչություններ են կատարվել Աբուջա, Ջոս և Գադակա քաղաքների կաթոլիկ տաճարներում, Ծննդյան պատարագի ժամանակ: Դեկտեմբերի 25-ի առավոտյան պայթյուններ են եղել կաթոլիկ 3 եկեղեցիներում` Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում, խոշորագույն քաղաք համարվող Ջոսեում ու Գադակայում, որը գտնվում է երկրի հյուսիսում: Պայթուցիչն աշխատել է այն պահին, երբ ծխականներն ավարտում էին տոնական աղոթքը: Եկեղեցին կարող է տեղավորել միաժամանակ 1000 մարդ : Ականատեսներն ասում են, որ պայթյունն այնքան ուժգին էր, որ մոտակա տների ապակիները դուրս են թռել: Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել Ջոսեի Հրե լեռներ եկեղեցում: Պայթյունից հետո զինված ավազակը կրակ է բացել ոստիկանների խմբի վրա, որոնք պաշտպանում էին եկեղեցին: Սպաներից մեկը ստացած վնասվածքներից մահացել է: Երրորդ պայթյունը մի քանի ժամ անց Յոբե նահանգի հյուսիսում գտնվող Գադակա քաղաքում եղավ: Բացի այդ, ահաբեկիչները 2 ավտոմեքենա են պայթեցրել Դամատուրույում: Հարձակման օբյեկտ է դարձել նիգերիական հատուկ ծառայությունների շտաբը: Ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Բոկո Խարամ» նիգերիական ազդեցիկ խմբավորումը: Այս արմատական աղանդի ձեռքից միայն 2011-ին զոհվել է 491 մարդ:






Facebook
Tweet This
Email This Post
