Կոսովոյի վարչապետը սբ. Ծնունդը Զատիկ է անվանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2011 9:54

Ինքնահռչակ Կոսովոյի հանրապետության վարչապետ Հաշիմ Տաչին,  շնորհավորելով կաթոլիկ  աշխարհի տոնը, խառնել է սբ Ծնունդը Զատիկի հետ: «Զատիկը կաթոլիկ աշխարհի ամենանշանակալի տոներից է: Շոնրհավորում եմ բոլոր հավատացյալներին Քրիստոսի հարության կապակցությամբ և հատկապես Կոսովոյում գտնվող միջազգային ընկերության անդամներին»,- ասել է նա: Վարչապետը  Զատկի շնորհավորանքի հետ ժողովրդին մաղթել է հույս, հաջողություն, ջերմություն, խաղաղություն և ներդաշնակություն: Կոսովոյի ալբանացիների մեծամասնությունն իսլամ է դավանում, հենց դա էլ շփոթության պատճառ է դարձել, իսկ ինքնահռչակ Կոսովոյի հանրապետությունում  կաթոլիկ սբ. Ծնունդը հանգստյան օր  է:

 

Դիտվել է 1194 անգամ:
Print Friendly

Leave a Reply