Առաջին անգամ 42 տարվա մեջ Լիբիան նշել է Անկախության օրը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2011 1:13

Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում առաջին անգամ 42 տարվա մեջ պաշտոնական հանդիսությամբ նշել են երկրի Անկախության օրը: Միջոցառումներին մասնակցելու համար  երկրի այլ շրջաններից մայրաքաղաք էին եկել հազարավոր լիբիացիներ:  Լրացավ  Լիբիայի անկախության 60 տարին: 42 տարի Մուամար Քադաֆիի կառավարության օրոք Լիբիայի անկախության օրվա փոխարեն նշել են 1969 տեղի ունեցած հեղաշրջման օրը, երբ տապալվեց Իդրիս  I թագավորն ու Լիբիան հռչակվեց արաբական հանրապետություն: Մինչ անկախ կարգավիճակ ստանալը, Լիբիան օկուպացվել է տարբեր երկրների կողմից: Մինչև 1911 թ Լիբիան եղել է Օսմանյան կայսրության կազմում, 1911-1942 երկիրն իտալական գաղութ է եղել, 1943-ին այն օկուպացրել են Անգլիան ու Ֆրանսիան: 1951-ին ՄԱԿ-ի  աջակցությամբ Լիբիան ստացել է անկախություն և հռչակվել է սահմանադրական միապետություն` Իդրիս   I -ի գլխավորությամբ: Այդպես Լիբիան դարձավ առաջին արաբական պետությունը, որն անկախացել է ՄԱԿ-ի որոշման համաձայն և աֆրիկյան առաջին անկախ պետություններից մեկը:

«Այսօր մենք կրկին սկսում ենք Լիբիայի կառուցումը, ինչպես դա արել են մեր նախնիները: Մենք կոչ ենք անում մեր որդիներին շարունակել այս գործը»,-հայտարարել է Ազգային անցումային խորհրդի վարչապետ Աբդուրահիմ ալ-Քեյբն իր  շնորհավորական խոսքում:

 

Դիտվել է 1318 անգամ:
Print Friendly

Leave a Reply