Մահացել է աշխարհի ամենածեր դերասանը` Հիտլերի սիրելի երգիչը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 25, 2011 21:58

Դեկտեմբերի 24-ին Գերմանիայի հարավում` Շտարնբերգ քաղաքի կլինիկայում 108 տարեկան հասակում մահացավ դերասան և երգիչ Յոհաննես Հեստերսը, որ Ադոլֆ Հիտլերի և նացիստական վարչակարգի ուրիշ նշանավոր գործիչների սիրելի կատարողն էր: Ինչպես հաղորդում է OpenSpace-ը` հղում անելով  Euronews-ին, Հեստերսը համարվում էր աշխարհի ամենածեր գործող դերասանը: Առավել մեծ համբավ է բերել նրան “Ուրախ այրին” օպերետում խաղացած դերը, որը նա իր ստեղծագործական կյանքի ընթացքում կատարել է 1600 անգամ:

Իսկ նացիստների համակրանքի համար նա հաճախ է ստիպված եղել արդարանալ:

Մի անգամ` հեռուստատեսային եթերի ժամանակ, նրա կինը` Սիմոնը, ասել է, որ Հիտլերը բոլոր ժամանակների ամենասոսկալի հանցագործն է, իսկ Հեստերսը պատասխանել է. “Ես գիտեմ, սիրելիս: Բայց նա ինձ լավ էր վերաբերվում”:

Հիտլերի սիրելիի համբավը հետապնդել է Հեստերսին ամբողջ կյանքի ընթացքում:

Նրա վերջին` 2008 թ.  հյուրախաղերը հայրենիքում` Նիդեռլանդներում, ուղեկցվում էին բողոքի ցույցերով, իսկ 1963 թ. համերգի ժամանակ հանդիսատեսը սուլոցներով քշել է նրան բեմից` հեգնանքով նացիստների պես տնկելով ձեռքը:

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply