Իրանում դատապարտում են երկրի նախկին նախագահի դստերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 25, 2011 20:47
Իրանի նախկին նախագահ Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի դուստրը կանգնել է դատարանի առջեւ` հակապետական քարոզչության մեղադրանքով:
Ինչպես փոխանցում է Svobodanews.ru-ն, Ռաֆսանջանիի դուստրը կալանավորվել էր 2009թ. նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի հանրահավաքներին մասնակցելուց հետո, սակայն հետո ազատ էր արձակվել:
Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին չափավոր քաղաքական գործիչ է եւ ազդեցիկ հոգեւոր գործիչներից մեկը` ղեկավարում է երկրի բարձրագույն քաղաքական արբիտրաժը: Նա քննադատության էր ենթարկվել պահպանողականների կողմից, որոնք պահանջում էին, որպեսզի նա հրապարակավ դատապարտի ընդդիմության առաջնորդներ Միրհոսեյն Մուսավիին եւ Մեհդի Քարուբիին:
NEWS.am






Facebook
Tweet This
Email This Post
