Ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում առաջևում են «Միկան» և «Փյունիկը»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 21, 2009 15:19

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 22-րդ տուրում անսպասելի արդյունքներ գրանցվեցին. առաջատարը` «Փյունիկը», պարտվեց «Բանանցին» (0:1): «Միկան», սեփական հարկի տակ 3:1 հաշվով առավելության հասնելով Կապանի «Գանձասարի» նկատմամբ (3:1), միավորներով հավասարվեց «Փյունիկին»: Ի դեպ, «Միկա»-«Գանձասար» խաղում Կապանի թիմի ֆուտբոլիստ Արտաշես Անտոնյանը ծանր վնասվածք ստացավ. պայքարի ընթացքում նա կոտրեց ոտքը: Ֆուտբոլիստին անմիջապես տեղափոխեցին հիվանդանոց և վիրահատեցին: Վիրահատությունը հաջող է անցել, սակայն դժվար է ասել, թե ինչպիսին կլինի Անտոնյանի հետագա ճակատագիրը, ապաքինվելուց հետո նա ե՞րբ կկարողանա վերադառնալ խաղադաշտ:

Գյումրիի «Շիրակը» արտագնա խաղում 4:2 հաշվով հաղթեց աղյուսակը եզրափակող «Արարատի» նկատմամբ, իսկ «Ուլիսը» 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կիլիկիայի» դարպասը` 4:0: Այսպիսով, 47-ական միավորով աղյուսակը գլխավորում են «Միկան», «Փյունիկը»: Ապա հաջորդում են «Ուլիսը» (43), «Բանանցը» (38), «Գանձասարը» (29), «|Շիրակը» (22), «Կիլիկիան» (15), «Արարատը» (8):

Դիտվել է 978 անգամ:
Print Friendly

Leave a Reply