Պայթեցման աշխատանքները հաջողությամբ ավարտվեցին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 25, 2011 12:35

Դեկտեմբերի 24-ին, ժամը 14.15-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի մայրուղու 35-րդ կմ-ին հարակից տարածքում իրականացվել են վտանգավոր քարաթափման տեղամասի պայթեցման աշխատանքներ:

Ժամը 16.00-ի դրությամբ քարաթափման վտանգ չկա` իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Դեպքի վայրում են գտնվել Հայաստանի փրկարար ծառայության  տնօրեն,  գեներալ-մայոր Ս. Ազարյանը, Հայաստանի փրկարար ծառայության  տնօրենի տեղակալ, գնդապետ Ն. Գրիգորյանը, Լոռու ՄՓՎ պետ փ/ծ գնդապետ Հ. Անտոնյանը, ՆՏԱ վարչության պետ փ/ծ գնդապետ Ա. Վարդանյանը և տեղակալներ փ/ծ փոխգնդապետեր Գ. Կիրակոսյանը և Վ. Հայրապետյանը, ԲՏՊՎ տարերային աղետների բաժնի պետ փ/ծ փոխգնդապետ Ա. Մուրադյանը, ՓՈՒՎ ՀՓՋ 1-ին, 3-րդ և 4-րդ հերթապահ խմբերը՝ հրամանատար փ/ծ գնդապետ Ա. Մանուկյանի գլխավորությամբ, Լոռու ՄՓՎ ՓՋ-ն՝ հրամանատար փ/ծ մայոր Ս. Ղարաքեշիշյանի գլխավորությամբ, Գուգարքի ՀՓՋ հրամանատար փ/ծ փոխգնդապետ Վ. Կոստանյանը:

Դեպքի վայրում են գտնվել նաև Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը և փոխմարզպետ Ա. Դարբինյանը:
Թումանյանի «Ճանշին» ՓԲԸ-ի տնօրեն Ս. Տիտանյանից տեղեկություն է ստացվել, որ նշված ճանապարհահատվածը միակողմանի անցանելի է:

Դեկտեմբերի 25-ի առավոտյան ճանապարհահատվածի երկկողմանի երթևեկությունը վերականգնելու նպատակով կշարունակվեն մաքրման և վերականգնման աշխատանքները:

Դիտվել է 878 անգամ:
Print Friendly

Leave a Reply