Սախարովի պողոտայում տեղի ունեցավ հանրահավաք “Հանուն ազնիվ ընտրությունների”

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2011 19:00

Մոսկվայում` Սախարովի պողոտայում կայացավ “Հանուն ազնիվ ընտրությունների” հանրահավաքը, որի մասնակիցները բողոք հայտնեցին դեկտեմբերի 4-ին կայացած ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկության արդյունքների նենգափոխման դեմ:

Միջոցռաումը սկսվեց ժամը 14;00-ին: ՆԳՆ-ն հայտնում է, որ հանրահավաքի “պիկի” ժամանակ ներկա է եղել մոտ 29 հազար մարդ: Իսկ կազմակերպիչների գնահատականներով` եկել է մոտ 120 հազար մարդ:

Այժմ հանարահավքն ավարտվել է, մարդիկ տուն են շտապում:

Հանրահավաքի վայր էին բերվել ոստիկանության ՕՄՕՆ-ի ստորաբաժանումներ: Հանրահավաքին ներկա էին ոչ միայն ընդդիմության առաջնորդներ, այլև ՌԴ նախկին ֆինանսների նախարար Ալեկսեյ Կուդրինը, որը նախկինում պաշտպանել է “ամբոջ պետության քաղաքական համակարգի ոչ բռնի ձևափոխումը”:

Գրող Բորիս Ակունինը ասել է, որ Ռուսաստանին սպասում է բարդ, բայց շատ հետաքրքիր տարի: Նա երկրի բնակիչներին “տնային աշխատանք” է հանձնարարել ամանորյա արձակուրդի համար` “մտածել, թե ինչպես Պուտինին թոշակի ուղարկենք”: Իսկ հայտնի երաժշտական քննադատ Արտեմի Տրոիցկին մասնակիցներին դիմել է պահպանակի հագուստով: “Ես պահպանակ եմ հագել, որովհետև շատ մտահոգված եմ ժողովրդի և նրա առաջնորդի բարոյական ու ֆիզիկական առողջությամբ”,- ասել է նա: Հիշեցնենք, որ ՌԴ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 15-ին հեռուստատեսային ուղերձի ժամանակ ասել է, որ բողոքի ակցիայի խորհրդանիշը դարձած սպիտակ ժապավենները սկզբում իրեն պահպանակ են հիշեցրել:

Դիտվել է 1147 անգամ:
Print Friendly

Leave a Reply