Կուբայում ներում են շնորհել ավելի քան երկու հազար բանտարկյալի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2011 18:33

Կուբայում իշխանությունների հայտարարած համաներման շրջանակներում մոտ ժամանակներս ազատ կարձակվի գրեթե 3 հազար  ազատազրկված: Այդ մասին ուրբաթ հայտարարել են Ազատության կղզու ԶԼՄ-ները:

Կուբայի Հանրապետության Պետական խորհուրդը, ի պատասխան ընտանիքների և տարբեր կրոնական կազմակերպությունների բազմաթիվ խնդրանքներին, հավանություն է տվել քան 2,9 հազար բանտարկյալների համաներմանը` ուշադրության առնելով նրանց կատարած հանցանքների ծանրությունը, լավ վարքագիծը բանտում, տարիքը և հիվանդությունները, որոնցից տառապում են նրանք, ինչպես նաև ազատազրկման վայրերում մնալու ժամկետը:

Ազատության մեջ կհայտնվեն առաջին հերթին 60-նն անց անձինք, հիվանդները, կանայք, ինչպես նաև այն երիտասարդները, որոնք նախկինում հանցագործություն չեն կատարել, մասնագիտություն են ձեռք բերել և բարձրացրել իրենց մշակութային մակարդակը: Կազատվեն նաև մի շարք անձինք, որոնք հանցանք են կատարել պետության անվտանգության դեմ, նստել են ժամկետի մեծ մասը և լավ վարք են դրսևորել:

Ներում ստացածների թվում, հաշված բացառություններով, չեն լինի այն անձինք, որոնք ծանր և առանձնապես  հանցագործություն են կատարել, այդ թվում` սպանություն և զինված կողոպուտներ: Այս մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply