Սիլիկոնային իմպլանտներ արտադրողին որոնում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2011 18:18

Ինտերպոլը միջազգային որոնում է հայտարարել կրծքի սիլիկոնային իմպլանտներ արտադրող Poly Implant Prothese ընկերության նախկին ղեկավարին: Այդ ֆիրմայի իմպլանտները Ֆրանսիայում ճանաչվել են վտանգավոր առողջության համար:

Դրա հիմնադիր Ժան-Կլոդ Մասի ձերբակալության հայցը ներկայացրել է Կոստա Ռիկայի ոստիկանությունը: Ֆրանսիայի իշխանությունների կողմից դեռևս մեկնաբանություններ չեն արվել: Լրագրողների տվյալներով` բիզնեսմենը գտնվում է հենց Կոստա Ռիկայում:

Սակայն Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը խոստացել է վճարել բոլոր ցանկացողներին անորակ պրոթեզների հեռացման ծախսերը, իսկ նրանց թիվը կարող է հասնել 30 հազարի: Մինչդեռ հաճախորդների փաստաբաններն արդեն հայտարարել են, որ պահանջելու են ոչ միայն հեռացնել, այլև փոխարինել իմպլանտները պետության հաշվին: Բացի այդ, իրավաբանները ցանկանում են բարոյական հատուցման հասնել: Poly Implant Prothese ընկերության արտադրության պրոթեզները հասցրել են հայտնվել տասնյակ երկրներում, այդ թվում և Ճապոնիայում, Մեծ Բիտանիայում և Ռուսաստանում:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply