“Մերդիանի” բեկորն ընկել է բնակելի տան վրա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 24, 2011 18:05
“Մերիդիան” արբանյակի մասերը, որը չհաջողվեց պահել առաջադրված ուղեծրում, հայտնաբերել են Նովոսիբիրսկի երկրամասում: Բեկորներն ընկել են Օրդինսկի շրջանում: Ավաններից մեկում տիտանի կտորը ծակել է բնակելի տան տանիքը:
Տիեզերական արբանյակի բեկորն ընկել է Վագայցևո գյուղում` Տիեզերագնացների փողոցում` տան վրա`Նովոսիրբիրսկից մոտ 100 կմ հեռավորությամբ: Փայլուն գունդը, որ ինքնաթիռի էր նմանվում, նկատել են Նովոսիբիրսկի ակադեմիական ավանի անցորդները: Նրանցից մեկը նույնիսկ հասցրել է լուսանկարել առեղծվածային օբյեկտը և նկարը զետեղել ինտերնետում: Վագայցևո ավանի մշակույթի տանը այդ աժամանակ նշում էին Էներգետիկի օրը:
Պարզվեց, որ տուժել է Անդրեյ Կրիվորուչկովի տունը: Ծանր մետաղը ծակել է տանիքը և հայտնվել ձեղնահարկում: Ընտանիքն այդ ժամանակ բնակարանում էր: Տանտերը դուրս էր եկել բակ փայտ բերելու: Նա մինչև հիմա ուշքի չի գալիս, ոչինչ չի ուզում ասել:
Կրիվորուչկովների տունն անմիջապես շրջապատել են ոստիկանները, բեկորը զգուշությամբ հանել տանիքից և տարել ոստիկանության շրջանային բաժանմունք: ԱԻՆ-ի մասնագետի ասելով` դա 5 կգ-անոց մեկուս մետր տրամագծով գունդ է եղել:






Facebook
Tweet This
Email This Post
