Պուգաչովան Կիրկորովին չի հրավիրել իր հարսանիքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2011 17:43

Շաբաթվա գլխավոր նորությունը Ռուսաստանի բարձրաշխարհիկ շրջանում Ալլա Պուգաչովայի և Մաքսիմ Գալկինի ամուսնությունն է: 62-ամյա երգչուհին և 35-ամյա հումորիստը պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը Մոսկվայի զագսերից մեկում:

Ուրախ լուրը նախօրեին հրապարակել է իր Twitter-ում Մաքսին Գալկինի ընկեր Նիկոլայ Բասկովը: Որպես ապացույց երգիչը զետեղել է փեսացուի լուսանկարը ամուսնական մատանիով: Արարողությունը տեղի է ունեցել մի քանի օր առաջ, իսկ իրադարձությունը նորապսակները կտոնեն վաղը` կաթոլիկների Ծննդյան տոնի նախօրեին: Հարսանիքին ներկա կլինեն միայն ազգականները և ամենամոտ ընկերները: Պրիմադոննայի նախկին ամուսինը` Ֆիլիպ Կիրկորովը, չի հրավիրվել հանդիսությանը:

Պուգաչովան և Գալկինը միասին են արդեն 10 տարի: Երգչուհին պաշտոնապես ամուսնացել է հինգերորդ անգամ: Նրա առաջին ամուսինը լիտվացի Միկոլաս Օրբակասն էր: Այնուհետև ամուսնացել է ռեժիսոր Ալեքսանդր Ստեֆանովիչի, պրոդյուսեր Եվգենի Բոլդինի և երգիչ Ֆիլիպ Կիրկորովի հետ:

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply