Թուրքիայի իշխանությունները ազատ են արձակել Agence France-Press-ի լուսանկարչին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 24, 2011 17:30

Թուրքիայի աշխանությունները դեկտեմբերի 23-ին ազատել են Agence France-Press-ի լուսանկարիչ Մուստաֆա Օզերին, որին բռնել էին երեք օր առաջ քուրդ անջատողականների հետ կապ ունենալու կասկածանքով: Այդ մասին հաղորդում է AFP-ն` հղում են իր իսկ լուսակարչի հայտարարությանը:

Օզերի խոսքով` իրեն որևէ պաշտոնական մեղադրանք չի առաջադրվել: Նա նշաել է նաև, որ իրենց բռնելուց հետո հարցաքննել են 20 ժամ շարունակ` չորեքշաբթի լուս հինգշաբթի գիշերը, ևս վեց ժամ հինգշաբթի օրը:

Օզերը ձերբակալվել է երեքշաբթի` դեկտեմբերի 20-ին ոստիկանական հատուկ գործողության շրջանակներում, որ անցկացվում էր միաժամանակ յոք թուրքական քաղաքներում: Հաղորդվել է, որ լուսանկարչի տանը երկարատև խուզարկություն է կատարվել, որի ընթացքում ոստիկանությունը բռնագրավել է տեղեկույթի կրիչներ և փաստաթղթեր:

Բացի Օզերից, գործողության ընթացքում ձերբակալել են ևս 47 մարդու, որոնցից ավելի քան 20-ը լրագրողներ են: Բոլորին կասկածել են Քրդական համայնքների միության հետ կապի մեջ, որը Քրդական աշխատավորական կուսակցության քաղաքական թևն է. այդ կազմակերպությունը Թուրքիայում համարվում է ահաբեկչական:

Ինչպես նշում է AFP-ն, հղում անելով թուրքական >Անատոլիա< գործակալությանը, դեկտեմբերի 23-ին Օզերի հետ միասին ազատ են արձակվել վեց ուրիշ ձերբակալվածներ: Եվս 41 մարդ  դեռ մնում է ազատազրկման մեջ:

2009-ից Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են 700 մարդու անջաըտողականների հետ կապ ունենալու կասկածանքով: Միաժամանակ, “Հանում խաղաղության և ժողովրդավարության կուսակցությունը”, որը պաշտպանում է քուրդ բնակչությանը, ձերբակալվածների թիվը համարում է 3500 մարդ:

Դիտվել է 1257 անգամ:
Print Friendly

Leave a Reply