7 օր առաջնագծում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 24, 2011 17:10
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 185 անգամ, որի ընթացքում Ադրբեջանի ԶՈՒ առաջապահ ստորաբաժանումները տարբեր հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են շուրջ 850 կրակոց:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, հավատարիմ մնալով զինադադարի պահպանման ռեժիմին, հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանությունը:
Դիտվել է 904 անգամ:





Facebook
Tweet This