Իրանը Պարսից ծոցում զորավարժություններ է սկսել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 24, 2011 16:35
Դեկտեմբերի 24-ին Իրանի ՌԾՈՒ-ն Օրմուզի նեղուցում սկսել է զորավարժանքը: Ողջ աշխարհի նավթային փոխադրումների 1/3-ը կատարվում է այս նեղուցով: Ինչպես հայտնել է ՌԾՈՒ-ի ծովակալ Հաբիբուլա Սայրին, զորավարժությունները տեղի կունենան Պարսից ծոցում, Արաբական թերակղզուց 2000 կմ հեռավորության վրա: Նրանց նպատակն է` ցուցադրել Իրանի հաստատակամությունը սահմանները պաշտպանելու ու պոտենցիալ հակառակորդներին վախեցնելու ուղղությամբ: Նույն ժամանակ Թեհրանը նշում է, որ նա Պարսից ծոցի պետությունների նկատմամբ թշնամական տրամադրություններ չունի: Զորավարժություններին, որոնք կտևեն 10 օր, կմասնակցեն վերջրյա նավեր` զինված հրթիռներով (“ծով-ծով”,”ծով-ափ”, և զենիթային), ինչպես նաև ստորջրյա նավեր և ծովային ավիացիայի ինքնաթիռներ: Այս շրջանը մեծ ռազմավարական նշանակություն ունի: Այստեղ է գտնվում նաև ԱՄՆ-ի Հինգերորդ նավատորմը, որը կայանել է Բահրեյնում: Արևմուտքի երկրներն անհանգստացած են Իրանի “ մկանախաղով”:






Facebook
Tweet This
Email This Post
