Ֆրանսիայի նախագահի հայրը Էրդողանի հայտարարությունը «ծիծաղելի» է անվանել

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 24, 2011 13:29

Երեկ Պալ Սարկոզին` Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայրը, երբեք չի ծառայել Ալժիրում: Այդ մասին հայտարարել է հենց ինքը` Ֆրանսիայի նախագահի հայրը` ի պատասխան Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարության, թե ֆրանսիացիները, իբր, ցեղասպանություն են կազմակերպել Ալժիրում: Նա Էրդողանի խոսքերը «ծիծաղելի» է անվանել:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը նշել է, թե 1915-ից սկսած Ալժիրի ժողովրդի 15 տոկոսը կոտորվել է ֆրանսիացիների կողմից։ «Դա ցեղասպանություն էր։ Ալժիրցիներին զանգվածաբար այրել են։ Եթե Ֆրանսիայի նախագահը չգիտի այդ մասին, թող գնա իր հորը հարցնի։ Նրա հայրը այդ տարիներին Ալժիրում է ծառայել»,-ասել է Էրդողանը։

«Ես երբեք չեմ եղել Ալժիրում, ես դուրս չեմ եկել Մարսելից (ծառայության ընթացքում) եւ (օտարերկրյա) լեգեոնում ծառայել եմ չորս ամիս, այնուհետեւ ինձ հետ են ուղարկել հիվանդության պատճառով: Ամեն ինչ նկարագրված է «Որքան կյանք» իմ գրքում, բավական է գնել եւ կարդալ»,-հայտարարել է Պալ Սարկոզին BFM TV հեռուստաընկերության եթերում:

News.am

Դիտվել է 1000 անգամ:
Print Friendly

Leave a Reply