Նախագահ Սարկոզին Թուրքիայից պահանջում է հարգել Ֆրանսիայի համոզմունքները
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 24, 2011 13:26
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, այսօր` դեկտեմբերի 23-ին, կոչ է արել Թուրքիային հարգել «յուրաքանչյուրի համոզմունքները»` ի պատասխան Ցեղասպանության ժխտման քրեականացման օրինագծի ընդունման դեմ Թուրքիայի բուռն արձագանքին: Այդ մասին հայտնում է ֆրանսիական «20 Minutes» կայքը` վկայակոչելով France-Presse գործակալությունը:
«Ես հարգում եմ մեր թուրք ընկերների համոզմունքները, դա մեծ երկիր է, մեծ քաղաքակրթություն, բայց նրանք էլ պետք է հարգեն մեր համոզմունքները»,- ասել է Սարկոզին Պրահայում, ուր ժամանել է մասնակցելու Չեխիայի նախկին նախագահ Վացլավ Հավելի հուղարկավորության արարողությանը:
«Ֆրանսիան չի սովորեցնում, բայց Ֆրանսիան մտադիր չէ ուրիշներից դասեր առնել»,- նկատել է Սարկոզին:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սարկոզիին մեղադրել է «մահմեդականների եւ թուրքերի» նկատմամբ ատելություն սերմանելու, իսկ Ֆրանսիային` Ալժիրում ցեղասպանություն անելու մեջ:
«Ֆրանսիան ինքնիշխան կերպով որոշում է իր քաղաքականությունը»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը` հավելելով, որ «բոլոր հանգամանքներում պետք է սառնասրտություն եւ հանգստություն պահպանել»:






Facebook
Tweet This
Email This Post
