Ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևը գնել է «Մոնակո» ֆուտբոլային ակումբը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 24, 2011 13:35
Ռուս գործարար Դմիտրի Ռիբոլովլևը գնել է «Մոնակո» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 66,67 տոկոսը: Ըստ պայմանագրի նրա ղեկավարած Monaco Sport Invest ընկերությունը պարտավորվել է առաջիկա չորս տարիներին ներդնել 100 եվրոյից ոչ պակաս:
Ֆրանսիական ֆուտբոլային լիգաներում խաղացող «Մոնակո» ֆուտբոլային ակումբը Ֆրանսիայի յոթակի չեմպիոն է և այդ երկրի հնգակի գավաթակիր: Սակայն վերջին շրջանում ակումբը զգալիորեն զիջել է դիրքերը: Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնի առաջնությունում այն ներկայումս մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է:
Ռիբոլովլևը Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից է: 1996թ.-ից նա «Ուրալկալիա»-ի բաժնետոմսերի փաթեթի սեփականատերն էր, սակայն 2010ին վաճառել էր այն: 2011-ին «Forbes« ամսագիրը գործարարի ունեցվածքը գնահատել էր 9,5 մլրդ դոլար և նրան աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակում դասել 96-րդ տեղում:






Facebook
Tweet This
Email This Post
