Էրդողանը ՄԱԿ-ում կխոսի Հայաստանի հետ արձանագրությունների վավերացման 4 քայլերի մասին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 21, 2009 14:18

Թուրքական «Հուրիեթ» թերթը տեղեկացնում է, որ վարչապետ Էրդողանն ու արտգործնախարար Դավութօղլուն Նյու Յորքում մասնակցելու են ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի նիստին և ելույթ են ունենալու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցի շուրջ` դրանք բաժանելով չորս կետերի.

Ղարաբաղի հարց. Մինսկի խումբ

Այս պահի դրությամբ Անկարայի օրակարգում Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան եռակողմ հանդիպման առաջարկություն չկա։ Անկարան ենթադրում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը քայլեր կկատարի Նյու Յորքում «Հայաստանի կողմից բռնազավթված Լեռնային Ղարաբաղի հարցին լուծման տալու նպատակով»:

Արձանագրությունների ստորագրումը կկայանա հոկտեմբերի 12-ին

Անկարան պատրաստ է Երևանի հետ օգոստոսի 31-ին հրապարակված նախաստորագրված արձանագրությունները ստորագրել միջնորդ երկրի` Շվեյցարիայի մայրաքաղաքում մինչև հոկտեմբերի 12-ը։ Դրանք կստորագրեն արտգործնախարարներ Ահմեդ Դավութօղլուն եւ Էդվարդ Նալբանդյանը։

Սերժ Սարգսյանը կմեկնի Բուրսա

Անկարայի համոզմամբ` երկու երկրների այս վճռական քայլերից հետո Հայաստանի նախագահը կայցելի Բուրսա` դիտելու երկու երկրների ֆուտբոլի հավաքականների խաղը:

Պատմաբանների համատեղ հանձնաժողով

Նախաստորագրված արձանագրության մեջ տեղ գտած պատմաբանների ենթահանձնաժողովը պետք է կազմված լինի հայ, թուրք, ամերիկացի, ֆրանսիացի եւ շվեյցարացի պատմաբաններից։

Դիտվել է 953 անգամ:
Print Friendly

Leave a Reply