Մխիթարյանը` իր թիմի կիսապաշտպանների ու հարձակվողների լավագույն ցուցանիշով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 24, 2011 12:36

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիաթարյանին, որը խաղում է Դոնեցկի «Շախտյորի» կազմում,  ահա ինչպես է բնութագրել  «Terricon» կայքը: Ներկայացվել են նաև մի շարք վիճակագրական տվյալներ.

Շատ լեզուներ իմացողը կամ ունիվերսալը

Դուր գա դա Մխիթարյանին, թե ոչ, բայց մարզիչը` Միրչա Լուչեսկուն, նրան օգտագործում է կիսապաշտպանության բոլոր գոտիներում և հարձակման գծում: Գուցե այդ պատճառով է Մխիթարյանը հաճախակի է խաղադաշտ դուրս գալիս և 25 հանդիպման ընթացքում դաշտում անցկացրել է 1892 րոպե: Ի դեպ, 18 խաղում նա մրցասպարեզ է դուրս եկել հիմնական կազմում և չի փոխարինվել, դա թիմի կիսապաշտպանների ու հարձակվողների  լավագույն ցուցանիշն է:

Հենրիխը մրցակիցների դարպասը խփել է 6 գնդակ: Նա մեկ գոլ խփել է ձախ, 5-ը` աջ ոտքով: 4 գոլի համար պահանջվել է 1, 2 գոլի համար` 2 հպում: Հենրիխը 3 անգամ մասնակցել է արդյունավետ բազմաքայլ կոմբինացիաների` լինելով ինչպես գոլի, այնպես էլ գոլային փոխանցման հեղինակ: Մխիթարյանը 10 միավորից 6-ը վաստակել է վերջին երեք խաղում, երբ խաղում էր հետ քաշված հարձակվողի դիրքում: Հավանաբար, այդ դիրքում նրա խաղն ավելի լավ է ստացվում, քան հենակետային կիսապաշտպանի գոտում, չնայած նույն այդ հանդիպումներում նա արժանացել է նաև երկու դեղին քարտի:

Դիտվել է 897 անգամ:
Print Friendly

Leave a Reply