Երկրաշարժերը 2011 թ. դեկտեմբերի 15-ից մինչև 21-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 24, 2011 11:19

Ս.թ. դեկտեմբերի 15-ից մինչև 21-ը ՀՀ ԱԻՆ սեյսմիկ ծառայության դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել:

Տարածաշրջանում 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 125 երկրաշարժ, որից 118-ը Թուրքիայի արևելքում` Վանի նահանգում: Դեկտեմբերի 15-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում` Սալմաս քաղաքից 29 կմ արևմուտք, տեղի է ունեցել 4 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ օրը Իրան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում գրանցվել է 3-4 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցում, որի էպիկենտրոնը գտնվում է Մարանդ քաղաքից 44 կմ հյուսիս-արևելք: Դեկտեմբերի 17-ին նույն ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Թուրքիայում` Կարս քաղաքից 24 կմ հարավ, որին 2 րոպե անց հաջորդել է 3 բալանոց ստորգետնյա ցնցում: Դեկտեմբերի 18-ից մինչև 21-ը 3 բալ ուժգնությամբ 3 երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի Չալդրան քաղաքից 31 կմ հյուսիս-արևմուտք: 

Տարածաշրջանից դուրս 6.3 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի ավազանի հարավային շրջանում` Կերմադեկ կղզիների մոտ: Զոհեր և ավերածություններ չկան:

Դիտվել է 701 անգամ:
Print Friendly

Leave a Reply