Հռիփսիմե Խուրշուդյանը` «Սևանի» լավագույն մարզուհի

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | December 24, 2011 11:48

Հայաստանի «Սևան» գյուղական մարզական միությունը որոշել է 2011-ի Հայաստանի 10 լավագույն մարզիկներին: Ցուցակում ընդգրկվել են Հայաստանի այն մարզիկները ովքեր մարզվում են, կամ էլ սպորտում առաջին քայլերը կատարել են գյուղական բնակավայրերում: Եվրոպայի փոխչեմպիոնուհի, ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը  ճանաչվել է լավագույնը:

Երկրորդը հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Շահինյանն է: 3-8-րդ տեղերում են` ծանրամարտիկներ Էլեն Գրիգորյանը, Ալբերտ Վարդանյանը, Գևորգ Պողոսյանը, Անդրանիկ Կարապետյանը, Մհեր Պողոսյանը, Ռաֆիկ Մանուկյանը: Ապա հաջորդում են` սամբիստ Սամվել Գրիգորյանը, ծանրորդ Վանիկ Ավետիսյանը:

Դիտվել է 3453 անգամ:
Print Friendly

Leave a Reply