Սպանությունը բացահայտվեց «տաք հետքերով»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 24, 2011 10:59

Դեկտեմբերի 23-ին, ժամը 01.45-ին,  ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ մահացած վիճակում իր տնից  հիվանդանոց է տեղափոխվել Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Էրիկ Քալաշյանի դիակը՝ կրծքավանդակի կտրած-ծակած վնասվածքների հետքերով:

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջացառումների շնորհիվ ժամեր անց պարզվել է, որ Էրիկ Քալաշյանին դանակով հարվածել և սպանել է ավագ եղբայրը՝ 27-ամյա Արմեն Քալաշյանը:

Ըստ նախնական տվյալների՝ գիշերը տանը վեճ է ծագել, և եղբայրը սպանել է եղբորը:

Արմեն Քալաշյանը ոստիկաններին մատնացույց է արել այն վայրը, որտեղ նետել է հանցագործության գործիք խոհանոցային դանակը:

Արմեն Քալաշյանը ձերբակալված է:

Դանակն առգրավվել և ուղարկվել է փորձաքննության:

Հանգամանքները պարզվում են:

Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 789 անգամ:
Print Friendly

Leave a Reply