Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության «Ամիրյան-1» սկզբնական կազմակերպության ժողովին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | December 24, 2011 10:42

Երեկ վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) գործադիր մարմնի անդամ Տիգրան Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ Կենտրոնի տարածքային կազմակերպության Ամիրյան շրջանային կազմակերպության “Ամիրյան-1” սկզբնական կազմակերպության ժողովին, որի օրակարգում եղել է ՀՀԿ 13-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը: Ժողովը քվեարկության արդյունքում Տիգրան Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին:

Դիտվել է 826 անգամ:
Print Friendly

Leave a Reply