Նիգերիական գրոհայիններն այրել են «Շևրոն» ընկերության պոմպակայանը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 10, 2009 13:25

25Նիգերի դելտայի ազատագրման շարժման գրոհայինները հայտարարել են, որ հրդեհել են ամերիկյան «Շևրոն» ընկերության նավթային պոմպակայանը: Այս տեղեկություններն ընկերության կողմից չեն հաստատվել, որն այս պահին ստուգում է լրատվամիջոցներով տարածված հաղորդագրության հավաստիությունը:

Մայիսի կեսին Նիգերիայի կառավարությունը լայնամասշտաբ գործողություն էր սկսել այս շարժման դեմ, ի պատասխան որի` շարժման մասնակիցներն իրենց կողմնակիցներին կոչ էին արել զինյալ պայքարի և պահանջել նավթային օտարերկյա ընկերություններից լքել տարածաշրջանը:

Մայիսի վերջին շարժման կողմից նավթային ընկերության 5 պլատֆորմների աշխատանքը խանգարելու պատճառով «Շևրոնը» ստիպված եղավ կրճատել նավթի արդյունահանումը Նիգերիայում:

Նիգերի դելտայի ազատագրման շարժման հիմնական նպատակն է Նիգերիայի նավթարտադրության ոլորտում միջազգային կորպորացիաների մասնաբաժնի կրճատումը` միևնույն ժամանակ իշխանություններից պահանջելով նավթի վաճառքից ստացվող գումարների ավելի մեծ մասի ուղղորդումը երկրի սոցիալական հարցերի լուծմանը:

Lenta.ru, AFP
Լուսանկարը` AFP

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply