Նոր նշանակումներ
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | December 24, 2011 9:34Դեկտեմբերի 23-ին նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արա Բաբայանին Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանի դատավոր նշանակելու մասին` դադարեցնելով նրա` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավորի լիազորությունները:
Հանրապետության ղեկավարի այլ հրամանագրերով, գնդապետ Արամ Տեր-Սահակյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետի պաշտոնից, իսկ գնդապետ Արմեն Սահակյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով:






Facebook
Tweet This
Email This Post
