Միշել Օբամային մատնանշել են մեծ հետույքը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 23, 2011 19:54

ԱՄՆ առաջին տիկնոջից` Միշել Օբամայից,   գրավոր ներողություն են խնդրել հայտնի քաղաքական գործչի   անզգույշ խոսքերի համար:  Վիսկոնսին նահանգից 68-ամյա հանրապետական կոնգրեսմեն Ջիմ Սենսենբրենները, գտնվելով Ռոնալդ Ռեյգանի անունը կրող օդանավակայանի սպասասրահում,   բջջային հեռախոսով խոսելով ինչ-որ մեկի հետ, ասել է, որ Միշել Օբաման պետք է ինքը պայքարի գիրության դեմ: «Դասախոսություններ է կարդում ճիշտ սնվելու վերաբերյալ, իսկ ինքը լավ էլ հետույք ունի»,-ասել է նա, որն ի դեպ, ինքն էլ աչքի չի ընկնում բարեկազմությամբ: Այս խոսքերն իսկույն հայտնվել են մամուլում:  Հետո  լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է.«Ցավում եմ   այդ արտահայտության համար, ես առաջին լեդիից   արդեն ներողություն եմ խնդրել գրությամբ»:

Սպիտակ տանն այս միջադեպը չեն մեկնաբանում: Միշել Օբաման վաղուցվանից համարվում է առողջ սննդի ջատագով և ղեկավարում է մանուկների ճարպակալման դեմ դաշնային ծրագիրը` «Եկեք շարժվենք» կարգախոսով: Նա նույնիսկ Սպիտակ տան առջև բանջարանոց է հիմնել, որտեղ աճեցնում է էկոլոգիապես մաքուր բանջարեղեն:

 

Դիտվել է 1098 անգամ:
Print Friendly

Leave a Reply