Ինդոնեզական մի ընտանիք 7 տարի անց գտել է կորած դստերը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | December 23, 2011 19:10
Հարազատները կորած աղջկան մահացած էին համարում: Բանն այն է, որ 7 տարի առաջ Հարավ-արևելյան Ասիայում տեղի ունեցած ավերիչ ցունամիից ժամանակ աղջկան ալիքը տարել էր: Ու այդ օրվանից այլևս նրա մասին տեղեկություն չկար: Աղջկան հայտնաբերել են ինդոնեզական Մեուլաբո քաղաքի Աժեղ թաղամասում: Նա պատմել է, որ փնտրում է իր հարազատներին, սակայն հիշել է միայն իր պապիկին` կրոնական ցածրաստիճան ղեկավարին` Իբրահիմ անունով: Երբ պապիկը տեսավ թոռանը, իսկույն հրաշքի մասին տեղեկացրեց հարազատներին: Ծնողները երեխային կարողացան ճանաչել նրան հատուկ խալով ու մանուկ հասակում վնասվելու հետևանքով գոյացած արմունկի սպիով: Վատան պատմել է, որ իրեն մի կին ծածկ է տրամադրել, ու նա մուրացիկություն է արել: Կինը նրան ազատ է թողել, իսկ մի տաքսու վարորդ էլ` հասցրել հարազատ վայրեր:






Facebook
Tweet This
Email This Post
