Գյուղացիները հաջորդ տարի ևս ցածր տոկոսով վարկեր կստանան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 23, 2011 17:41

2011 թվականի գյուղատնտեսական տարին  ամփոփելով` Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ այս տարվա ամենագլխավոր ձեռքքբերումներից մեկը գյուղացիական տնտեսություններին տրամադրված ցածր տոկոսադրույքով վարկերն էին:

«Եթե նախորդ տարիներին գյուտնտեսական վարկերը տրվում էին 25  տոկոսից բարձր տոկոսադրույքներով, ապա մենք այս տարի հասանք նրան, որ բոլոր գյուղացիական տնտեսություններին տրամադրվեցինք 14 տոկոս տոկոսադրույքով վարկեր, որի 4 տոկոսը պետությունը սուբսիդավորում էր: Իսկ 225 համայնքների սուբսիդավորման տոկոսադրույքը կազմեց 6 տոկոս, և այդ գյուղացիները վարկերը ստացան 8 տոկոսով: Սա շարունակական պրոցես է, և եկող տարի նորից տրվելու են  այդ վարկերը»,- հայտնեց գյուղնախարարը:

ՀՀ կառավարության կողմից հաստատված «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման կարգին»  համապատասխան` գյուղատնտեսության ոլորտին ծրագրի երկու փուլերով տրամադրվել է ավելի քան 23 հազ. միավոր վարկ`  15.0 մլրդ դրամ գումարով:

 

Դիտվել է 1114 անգամ:
Print Friendly

Leave a Reply