Մի օր էլ հայ ֆերմերները նոր տրակտորներ կունենան

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | December 23, 2011 17:35

Գյուղատնտեսության ոլորտի կարևորագույն հիմնախնդիրներից են մնում մեքենայական հավաքակազմի համալրման խնդիրները` գյուղմեքենայական բազայի պակասությունը, մեքենայական պարկի հնամաշ լինելը: Այս հարցի լուծմանը, ինչպես լրագրողներին այսօր` ամփոփիչ ասուլիսի ժամանակ, հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարը, կուղղվեն գյուղատնտեսությունը տեխնիկական միջոցներով ապահովելու տարբեր մատչելի մեխանիզմներ:

«Այս ուղղությամբ մենք արդեն լուրջ աշխատանքներ ենք իրականացրել: Այս տարի մենք ճապոնական դրամաշնորհի շրջանակներում գյուղացիական տնտեսություններին տվեցինք 61 տրակտորներ: Դա մենք տալիս ենք 50 տոկոս արժեքով, և գյուղացիներն այդ տրակտորների համար վճարում են 4 միլիոն դրամ: Այս ծրագիրը ևս ունի շարունակականություն` հաջորդ տարիներին նույնպես այն իրականացվելու է, բայց մենք ուզում ենք մի գլոբալ ծրագիր մշակել, որը արդեն մշակման փուլում է, որ մենք արդեն հաջորդ տարվանից մեր բոլոր մարզերի գյուղացիական տնտեսույուններին կարողանանք ապահովել տրակտորներով, գյուղգործիքներով, կոմբայններով` մատչելի գներով` լիզինգային եղանակներով: Արդեն մենք համապատասխան կառույցների հետ աշխատանքներ ենք տանում և ձեռք ենք բերել որոշակի պայմանավորվածություններ»,- ասաց Սերգո Կարապետյանը

Մասնավորապես` «Ռոսագրոլիզինգ»  բաց բաժնետիրական ընկերության ղեկավարության հետ ձեռք բերված  պայմանավորվածությունների արդյունքներով  նախատեսվում է գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծումը և լիզինգային մեխանիզմների կիրառմամբ դրանց տրամադրումը ագրարային ոլորտի տնտեսվարողներին: Ակնկալվում է նաև գյուղատնտեսական տեխնիկայի ներմուծումը Ռոստովի «Ռոսսելմաշ» գործարանից:

 

 

Դիտվել է 1115 անգամ:
Print Friendly

Leave a Reply