Վարուժան Հակոբյանը ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովի հետ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | September 21, 2009 14:28

d5bed5a1d680d5b8d682d5aad5a1d5b6-d5b0d5a1d5afd5b8d5a2d5b5d5a1d5b61ԱՄՆ-ի Լաբբոկ քաղաքում մեկնարկեց շախմատի միջազգային մրցաշարը, որի մասնակիցները երկու շրջանով կվիճարկեն ուժեղագույնի կոչումը:

Մրցաշարի մասնակիցների թվում է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Վարուժան Հակոբյանը (2636): Նրա մրցակիցներն են` ռուսաստանցի Դմիտրի Անդրեյկինը (2659), ֆիլիպինցի Ուեսլի Սոն (2644), Յուրի Կուզուբովը (2636), ադրբեջանցի Ռաուֆ Մամեդովը (2626), նորվեգացի Յոն Լյուդվիգ Համերը (2585):

Առաջին տուրում Հակոբյանը ոչ-ոքի խաղաց Մամեդովի հետ: Մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա սեպտեմբերի 29-ին:

Դիտվել է 772 անգամ:
Print Friendly

Leave a Reply