Ավտոպատահարներ. զոհեր չկան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | December 23, 2011 15:32

Դեկտեմբերի 23-ին՝ժամը 07.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում`Ապարան-Աշտարակ ավտոճանապարհի 16-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել  են «Մոսկվիչ-412» մակնիշի 39 LO 665 պետհամարանիշի և «ՎԱԶ-2107» մակնիշի 04 SL 790 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մոսկվիչ-412» ավտոմեքենայի վարորդ,1983 թվականին ծնված Աղաջան Զաքարյանը և «ՎԱԶ-2107» ավտոմեքենայի ուղևոր,1973 թվականին ծնված Գևորգ Գևորգյանը թեթև մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ապարան քաղաքի հիվանդանոց, ուր ստանալով առաջին բուժօգնություն` դուրս են գրվել:

Նախօրեին`ժամը 19.12-ին տեղեկատվություն էր ստացվել, որ Շիրակի մարզում` Գյումրի-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում (Ազատան գյուղի մոտ) տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում բախվել  են «ԳԱԶ 24» մակնիշի 44 LO 374 պետհամարանիշի և «Կիա» մակնիշի 298 SO 45 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Գյումրի քաղաքի Գյուլբեկյանի անվան հիվանդանոց են տեղափոխվել «ԳԱԶ 24» ավտոմեքենայի ուղևորներ,1976 թվականին ծնված Կարեն,1953 թվականին ծնված Ռուզաննա  և 1978 թվականին ծնված Մարինե Կարապետյանները:

Տուժածների վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

 

 

Դիտվել է 833 անգամ:
Print Friendly

Leave a Reply