Հայաստանի գյուղնախարարը հավատում է Ձմեռ Պապի գոյությանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | դեկտեմբերի 23, 2011 15:12

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը 2012 թվականը դիմավորելու է իր տանը` ընտանեկան միջավայրում: Այսօր Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ի պատասախան իրեն ուղղված հարցի, նախարարը հայտնեց, որ իր տան սեղանին ամեն բան լինելու է տեղական արտադրության: «Մեր ամբողջ ազգաբնակչությանը, մեր երկրին ցանկանում եմ, որ խաղաղության տարի, հզորացման տարի լինի, մեր երկիրը թող հզորանա: Մեր ընտանիքներում բոլորին ցանկանում եմ երջանկություն, հայի յուրաքանչյուր ընտանիքին ցանկանում եմ հաջողություն, սեր, հարգանք միմյանց նկատմամբ: Այն վատ երևույթները, որ նախորդ տարիներին` այս տարի, եղել են, թող չկրկնվեն: Ցանկանում եմ, անպայման, բերքառատ տարի լինի մեր գյուղատնտեսության համար, մեր երկրի համար»,- ասաց նա:

Գյուղատնտեսության նախարարը չկարողացավ մտաբերել, թե որ Նոր Տարին է իր համար եղել ամենահիշարժանը: Իսկ Ձմեռ Պապի գոյությանը նա հավատում է: Սերգո Կարապետյանը Ձմեռ Պապիին խնդրել է, որ նա մեր երկրին խաղաղություն բերի:

Դիտվել է 998 անգամ:

Leave a Reply