Յուրա Մովսիսյանն առայժմ առաջին տեղում է
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | December 23, 2011 14:50
«Սովետսկի սպորտ» թերթի Sovsport.ru կայքը հարցում է անցկացնում Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության լավագույն ֆուտբոլիստին որոշելու համար: Արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի 27-ին: Սակայն թեկնածուների ցուցակից հանվել է «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի անունը: Թերթի խմբագրությունը պարզաբանել է, որ այդ որոշման պատճառն այն է, որ քվեարկության ժամանակ հայ ֆուտբոլասերները խարդախություններ են կատարել: Հ այտնաբերել է 889 կեղծ ձայն: Մովսիսյանի հավաքած 10549 ձայնը պահպանվում է, սակայն մնացած օրերին նրա օգտին քվեարկել այլևս չի թույլատրվելու: Յուրան առայժմ առաջին տեղում է:






Facebook
Tweet This
Email This Post
